Հայ Eng Рус

Կայքից օգտվելու կանոնակարգ

Այս կանոնակարգը վերաբերում է բոլոր այն անձանց, ովքեր օգտվում են www.brandy.am; www.noy1877.am; www.armenianbrandy.am; www.armeniancognac.am  կայքերից (այսուհետ՝ «Կայք»):

 1.    Կայքի օգտատերերի տարիքային սահմանափակումները

Տվյալ Կայքն ուսումնասիրելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի ալկոհոլային խմիչքների օգտագործման օրենքով սահմանված պաշտոնապես թույլատրելի տարիքին՝ համաձայն Ձեր երկրի օրենսդրության: Եթե Ձեր տարիքը չի լրացել, խնդրում ենք չօգտվել Կայքից:

 2.    Կայքից օգտվելու կանոնները

- Կայքից օգտվելիս արգելվում է տեղադրել, փոխանցել, տարածել կամ այլ եղանակներով Կայքում հրապարակել անօրինական և կեղծ տեղեկատվություն:

- Արգելվում է տարածել կամ տեղադրել նյութեր, որոնք պարունակում են վիրուսներ կամ ցանկացած տեսակի գովազդ, որոնք պարունակում են կեղծ ինֆորմացիա այս կամ այն փաստերի վերաբերյալ:

- Արգելվում է ցանկացած եղանակով օգտագործել այս Կայքից ստացված տեղեկատվությունը գովազդային և առևտրային նպատակներով:

- Արգելվում է փորձել ստանալ անօրինական  մուտք այլ համակարգչային համակարգերի նկատմամբ տվյալ Կայքի միջոցով:

- Արգելվում է Կայքն օգտագործել ոչ նպատակային՝ տեղադրելով վիրուսներ, տրոյական ծրագրեր, ինքնօրինակ վիրուսային ծրագրեր, տեխնոլոգիապես վտանգավոր բնույթի նյութեր:

 3.    Մեր իրավունքները

- ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏՆ իրավունք ունի փակել կամ կատարել փոփոխություններ Կայքում առանց ծանուցման: Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե որևէ պատճառով Կայքը որոշակի ժամանակահատվածում անհասանելի է: Այս կայքի օգտագործումը կամ դրա նկատմամբ մուտքի առկայությունը չի ենթարկում Ձեզ որևէ իրավունքի: Կայքի հետ կապված բոլոր իրավունքներն ու լիազորությունները պատկանում են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ին:


 4.    Մտավոր սեփականության իրավունք                    

- Կայքը, նրա դիզայնը և ողջ բովանդակությունը, ինչպես նաև Կայքում  հրապարակվող ցանկացած նյութեր, նկարներ ու պատկերներ պաշտպանված են մտավոր սեփականության նկատմամբ իրավունքով, ներառյալ հեղինակային իրավունքները և հանդիսանում են ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ սեփականությունը:

- Կայքում օգտագործվող բոլոր ապրանքային նշանները, լոգոտիպերը, պիտակները և արտադրանքի դիզայնը ևս պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքով և հանդիսանում են ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ սեփականությունը: